
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132կմ -135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհ։