Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ Փ.Արագյալ գյուղի նոր ասֆալտապատ ճանապարհի պաշտոնական բացումը։
Ճանապարհի բացման արարողությունը կայացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության և Վրաստանի խորհրդարանի պատգամավորի կողմից։ Բնակիչները շնորհակալություն են հայտնել Վրաստանի կառավարությանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությանը կատարված աշխատանքի համար։
Պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը նշեց, որ կառավարությունն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն մեր մարզում։ Կգա ժամանակը, երբ բոլոր նման նախագծերը հաջողությամբ կավարտվեն։ Հիմա գյուղն արդեն փոքր քաղաք է դարձել, իսկ այնտեղ հասնելը դարձել է ավելի հեշտ ու հարմար։
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նույնպես շնորհավորեց բնակիչներին՝ մաղթելով, որ ճանապարհը երկար և ապահով ծառայի։
Նշենք, որ Փ.Արագյալ գյուղի բնակիչները գրեթե ամեն տարի իրենց դժգոհությունն էին հայտնում ճանապարհի անմխիթար վիճակից։ Այս ուղղությամբ ճանապարհը դժվարանցանելի էր։ Տաքսի ծառայություններն արժեն երկու անգամ ավելի թանկ։ Երբեմն ամեն տաքսու վարորդ չէ, որ համաձայնվում է հաճախորդին տանել այս գյուղերը:
Ասֆալտը փռվել է Մ.Արագյալ գյուղի միջնամասից մինչև Փ.Արագյալ գյուղի եկեղեցի։ Ընդհանուր տարածությունը 1080 մետր է 800 000 լարիի չափով։ Վերականգնողական աշխատանքներն իրականացրել է Ջավախավթոգզա ընկերությունը։