Վրաստան ներկրված 52 տոննա հավի միս է ոչնչացվել

Վրաստան ներկրված 52 տոննա հավի միս է ոչնչացվել

Եկամուտների ծառայության տվյալներով՝ ոչնչացվել է Վրաստան ներկրված 52 տոննա սառեցված հավի միս։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկության համաձայն, պատճառը սանիտարական նորմերի խախտումներն են եղել։

«Լեհաստանի Հանրապետությունից Վրաստան է ներկրվել [52000 կիլոգրամ] սառեցված հավի միս: Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից մաքսային անցակետում լաբորատոր զննության արդյունքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի խախտումներ, ինչի արդյունքում ապրանքը ոչնչացվել է»,- նշված է Եկամուտների ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի կառավարության N463 որոշման «Անասնաբուժական սահմանային-կարանտինային հսկողության իրականացման կանոնների» 16-րդ հոդվածի համաձայն՝ նշված ապրանքները ոչնչացվել են։