Մահացել է Քութայիսիի Զուգդիդի շրջանի Նարազեն գյուղի բնակչուհի, 38-ամյա Լիկա Ջանջգավան։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լիկան խոհանոցում է եղել։
Երիտասարդ կինը երեք երեխա ուներ։
«Ամենափոքրը 1 տարեկան է, ամենամեծը՝ 17 տարեկան։ Երեքով հոր հետ մեկ այլ սենյակում են եղել, ընկնելու ձայն են լսել ու երբ հասել են, կինն արդեն մահացած է եղել»,- մեզ պատմեց ընտանիքի բարեկամը։
Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը թրոմբն է։
Աղջկա հարազատները աղջկան հրաժեշտ են տալիս սոցիալական ցանցերում էմոցիոնալ գրառումներով։ trialeti.ge