
Սամտրեդիայում 23-ամյա աղջիկը մահացել է գեղձերի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, այս մասին հայտնում է Mtavari arxi-ն։
Հարազատների խոսքով՝ Լանա Դարջանիան 4 օր առաջ վիրահատվել է Քութաիսիի կլինիկաներից մեկում և արդեն տանն է եղել, երբ երեկ երեկոյան արյունահոսություն է սկսվել։
Շտապօգնությունը աղջկան տեղափոխել է կլինիկա, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Այս փուլում հայտնի չէ, թե ինչն է դարձել երիտասարդ աղջկա մահվան պատճառ։ Պատճառները կպարզի քննությունը։