Սեփականատիրոջ սովորական չմտածված գործողությունները կարող են նվազեցնել սմարթֆոնի ծառայության ժամկետը` «Պրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Reksoft» ընկերությունների խմբի ՏՏ բաժնի ղեկավար Եվգենի Չերտոկը։
Ինչպես ցանկացած էլեկտրոնային գաջեթ, սմարթֆոնները շատ զգայուն են ջրի նկատմամբ, դա կարող է հանգեցնել անսարքությունների, ուստի չպետք է ջուր կամ սուրճ խմել հեռախոսի մոտ: Մի՛ կրեք սմարթֆոնը տաբատի նեղ գրպանում, դա կարող է փչացնել դրա պատյանը: Մեկ այլ խորհուրդ` մի օգտագործեք էժան, միանգամյա օգտագործման չինական ցանցի կամ մեքենայի լիցքավորիչներ:
«Լարման կտրուկ տատանումները և իմպուլսային աղմուկը կկրճատեն ձեր սարքի կյանքը», – բացատրել է Չերտոկը:
Նաև մի թողեք սարքը արևի ուղիղ ճառագայթների տակ և թույլ մի տվեք, որ գաջեթը գերտաքանա, դրա հետևանքով մարտկոցը կարող է ուռել: Չերտոկը նաև խորհուրդ է տվել հեռախոսը չպահել փոքր երեխաների կամ կենդանիների մոտ։ Բացի այդ, մի՛ թարմացրեք սմարթֆոնը ինքներդ։