Թբիլիսիում մարմնավաճառության վեց հանցակից է ձերբակալվել

Թբիլիսիում մարմնավաճառության վեց հանցակից է ձերբակալվել

Ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում մարմնավաճառություն քարոզելու և մարմնավաճառության համար վայր տրամադրելու համար վեց մարդու են ձերբակալել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածներից չորսն ունեցել են նախկինում դատվածություն։ Նրանց տարիքը տատանվում է 33-ից 58 տարեկան։

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները համակարգված կերպով «Հոթել» և «Տիտանիկ» հյուրանոցների համարները տրամադրել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց՝ հաճախորդներին վճարովի սպասարկելու համար։