Նինոծմինդայից անցակետ տանող միջպետական նշանակության ճանապարհին, Գորելովկա-Եֆրեմովկա հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Հայկական պետահամարանիշերով ծանր բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Ամենայն հավանականության բեռնատարը բախվել է տրակտորի, քանի որ դեպքի վայրում առկա են գութանի վնասված և մասերի բաժանված մնացորդներ։
Դեպքի վայրում գիշերը՝ ժամը 01։35-ին ոչ ոք չկար։ Վարորդների կամ ուղևորների վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։
NOR ռադիոկայանը ավելի ուշ կփորձի պարզել մանրամասներ պատահարի մասին։