Պելմենիի խմորի հիանալի բաղադրատոմս

Պելմենիի խմորի հիանալի բաղադրատոմս

Այսօր եկեք պատրաստենք հիանալի պելմենիի խմորի պատրաստման եղանակը:

Այս խմորը կատարյալ է պելմենիի, տարբեր խմորեղենների համար: Այն արագ է արվում, համեղ է և ընդհանրապես չի փլվում և եփվելիս պահպանում է իր ձևը:

Անհրաժեշտ բաղադրիչները
_Հանքային ջուր 1 բաժակ

_Ձու 1 հատ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Շաքար 0,5 թեյի գդալ

_Բուսական յուղ 4 ճաշի գդալ

_Ալյուր 4 բաժակ

Պատրաստման եղանակը
_Համատեղել բոլոր մթերքները միասին, բացառությամբ ալյուրի: Խառնել մինչև համասեռ դառնա:

_Մաղել ալյուրը և քիչ- քիչ ավելացնել զանգվածին: Խմորը դանդաղ հունցել, որպեսզի զանգվածը լինի փափուկ և առաձգական, ոչ թե կպչուն:

_Թողնել խմորը, սրբիչով ծածկված մնա 10 րոպե:

_Այժմ անցեք գործի և պատրաստեք պելմեններ, բլիթներ, վարենիկներ:

_Խմորը հիանալի է մնում տապակելիս, փուչիկներ է տալիս, ունենում է փխրուն կեղև և փափուկ՝ ներսում, գրեթե չի ներծծում յուղը և երկար ժամանակ թարմ է մնում:

Այս խմորով պատրաստված ուտեստները երկար ժամանակ պահվում են սառցարանում և նույնիսկ երկար սառչելուց հետո հիանալի են մնում:

Խմորն այնքան լավն է, որ վստահորեն կարող եք այն բարակ շերտով ձգել կաղապարի վրա՝ պելմենիներ պատրաստելու համար, և այն չի պատռվում: