
Հայկական բռնցքամարտի պատմության մեջ հայ կինն առաջին անգամ չեմպիոն է դարձել:
Եվրոպայի առաջնությունում Անի Հովսեփյանը ոսկե մեդալ է նվաճել:
70 կգ քաշային կարգի եզրափակիչում Անի Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։
«Դեռ չեմ հավատում, որ Եվրոպայի չեմպիոն եմ, չեմ հավատում, որ կարողացել եմ ոսկե մեդալ նվաճել: Շատ երկար սպասված մեդալ էր, բայց այսքանով կանգ չեմ առնելու, նպատակս Օլիմպիական խաղերն են»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: JAMnews Armenian