Մեծ Բրիտանիայի գանձապետարանի նախկին ղեկավար Ռիշի Սունակը հաստատվել է որպես երկրի նոր վարչապետ:
Ծագումով հնդիկ Սունակը ինքնաբերաբար հաղթել է մրցապայքարում, քանի որ նրա մրցակից նախկին պաշտպանության նախարար և Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդոնը չի հավաքել անհրաժեշտ 100 ձայնը, գրում է The Guardian-ը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Թրասը կշարունակի աշխատել որպես վարչապետ՝ մինչև նոր ընտրությունների անցկացում։