Սառը եղանակի կտրուկ սկզբի հետ մեզանից շատերն ակամա դառնում են «բարոմետրեր». եղանակի ցանկացած կանխատեսումից ավելի լավ կարելի է կանխատեսել անձրևն ու ձյունը, երբ սկսում են ցավել ոսկրերը, ոտքերը, ասում է փորձագետը։ Օրթոպեդները նշում են, որ աշնանային շրջանում ամենահաճախակի այցելությունները հոդերի՝ ազդրերի, ծնկների, կոճերի ցավերի գանգատներն են։ Հենաշարժական համակարգի հենց այդ բաժանմունքներն են կրում առավելագույն ծանրաբեռնվածություն։
Թիվ մեկ տեսությունն այն է, որ մենք սառչում ենք, նշում է «Պոդիատրիայի լիգա» բժշկական կենտրոնների և բժիշկների ասոցիացիայի գործադիր տնօրեն Օլգա Չիժևսկայան։ Իսկ մարմինը փորձում է աջակցել հիմնական օրգաններին՝ սիրտն ու թոքերը, արյան հոսքի ավելացումն այնտեղ ուղղելով և հոդերը թողնելով «սովի դիետայի մեջ»:
«Ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ հոդը շրջապատող բոլոր հյուսվածքները նեղանում են, հոդային հեղուկը դառնում է ավելի խիտ։ Մեր շարժումները կաշկանդվում են, հոդերի մեջ զգում ենք որոշակի կոշտություն, տհաճություն և ցավ, մեծանում է հոդային աճառի վնասման վտանգը»,- ասում է մասնագետը։
Մյուս պատճառն աշուն-ձմեռ ժամանակահատվածում վիտամին D-ի սինթեզի նվազումն է՝ ոսկրերը բարակում ու թուլանում են, հոդերն ավելի արագ են մաշվում։ Նաև, ըստ մեկ այլ տեսության, սեզոնային ալերգիաները կարող են լինել հոդացավերի պատճառ: Ենթադրվում է, որ սննդային ալերգիայի հիմնական հրահրիչները, որոնք կարող են առաջացնել ցավ խոշոր հոդերի մեջ, ըստ Օլգա Չիժևսկայայի, շաքարավազ, ճարպաթթուներ, ածխաջրեր, պարունակող մթերքներ են և ալկոհոլը։
Ըստ մեկ այլ տեսության՝ մթնոլորտային ճնշման ազդեցությունը կարող է հոդացավերի պատճառ դառնալ։ Իսկապես, աշնանը մթնոլորտային ճնշման անկումները բավականին ուժեղ են, ինչը, իր հերթին, առաջացնում է զարկերակային ճնշման տատանումներ, իսկ հետո «ազդանշանը» փոխանցվում է հոդերին, խանգարվում է արյան շրջանառությունը։ «Եթե հոդն արդեն ախտահարված է դեգեներատիվ փոփոխություններով, կան աճառի քայքայման նշաններ, ապա կհետևի բորբոքային պրոցեսի և ցավային համախտանիշի սրացում»,- ընդգծել է Օլգա Չիժևսկայան։
Ավելորդ քաշը հավելյալ բեռ է հոդերի վրա, հետևաբար, Օլգա Չիժևսկայան խորհուրդ է տալիս վարել ակտիվ կենսակերպ, վարժություններ անել և ճիշտ կազմակերպել ձեր սննդակարգը, անպայման ավելացնել վիտամիններ և հանքանյութեր, հատկապես կալցիում:
«Հիշեք, որ այն լավ ներծծվում է միայն այն դեպքում, երբ համակցված է նուշի, սոյայի և կաթնամթերքի մեջ պարունակվող վիտամին D-ի հետ: Մի մոռացեք նաև ոսկրերի և հոդերի առողջության համար անհրաժեշտ այլ նյութերի՝ կոլագենի (մարմելադ, դոնդող, և այլն) և գլյուկոզամինի (տավարի միս, թռչնամիս, ծովամթերք և այլն) մասին»,- նշել է մասնագետը։