Տնօրեն դառնալ ցանկացողներն արդեն կարող են գրանցվել

Տնօրեն դառնալ ցանկացողներն արդեն կարող են գրանցվել

Տնօրեն դառնալ ցանկացողներն արդեն կարող են գրանցվել:

Գրանցման համար հարկավոր է մուտք գործել directors.mes.gov.ge կայք։

Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է հանրակրթական դպրոցների տնօրենի թեկնածուների որակավորման մրցույթի առաջին փուլը։

Թեստի առավելագույն միավորների 60%-ը հավաքելու դեպքում մրցույթի մասնակցի կոմպետենտությունն ու հմտությունները կհամարվեն հաջողությամբ հաղթահարված։ Թեստավորման համար սահմանված իրավասության նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում մասնակցին թույլատրվում է անցնել հարցազրույցի փուլ։

Հանրակրթական դպրոցի տնօրենների ընտրության մրցույթի ատեստավորման փուլի քննական ծրագիր, գրանցման ցուցումներ և թեստային օրինակ.

Տնօրեն դառնալ ցանկացողները հնարավորություն կունենան վեբինարի տեսքով խորհրդատվություն ստանալ https://el.ge/ կայքում։

Ընտրական մրցույթին մասնակցելու վճարը կազմում է 35 լարի։ Վճարումը հնարավոր է Լիբերթի բանկի ցանկացած մասնաճյուղում։

Թեկնածուների գրանցումը կիրականացվի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 4-ը։

Էլեկտրոնային թեստավորումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից: