Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի խորհրդարանի առաջին նիստում 2017 թվականը հռչակել է որպես Կրթության տարի:
«Մենք հենց այսօր պետք է փոփոխություններ սկսենք։ Մենք ժամանակ չունենք, որպեսզի տասնամյակներով հետաձգենք Վրաստանի կառուցումը։ Վրաստանի անհապաղ հաջողությունը պարտադիր է։
Ես համաձայն եմ վարչապետի հետ, որ երկրի գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնա կրթությունը։ Ելնելով դրանից՝ ես 2017 թվականը հայտարարում եմ կրթության տարի»,- ասել է նա: