Գծանշվում է Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա գյուղեր տանող ճանապարհները

Գծանշվում է Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա գյուղեր տանող ճանապարհները

Արդեն 2 օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհներին անցկացվում են գծանշման աշխատանքներ:

Նշենք, որ գծանշման աշխատանքներն իրականացվում են «Ջավախավտոգզա» ընկերության կողմից:

Վերոնշյալ հարցի վերաբերյալ Գիրոգի Ինասարիձեն մեզ պատասխանեց՝ որ գծանշման աշխատանքները տարվել են դեռեւս դեպի Թորիա տանող ճանապարհի վրա, իսկ ինչ վերաբերվում է Ուչմանա տանող ուղղությանը՝ եղանակի պատճառով դադարեցվել է, որը կավարտենք արդեն վաղը»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված էր, որտեղ ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինրարական ընկերությունը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում․

Radio NOR · Գծանշվում է Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա գյուղեր տանող ճանապարհները

Թեմատիկ՝