
Կրեմլի գլխավոր քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանին արգելել են մուտք գործել Հայաստանի տարածք։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի խորհրդարանից նամակ է ստացել երկիր մուտքն արգելելու մասին։
«Երկար տարիներ Հայաստանին կատաղի աջակցություն ցուցաբերող Կոնստանտին Զատուլինին ՀՀ գործող ղեկավարն արգելել է մուտք գործել Հայաստան, ի դեպ, ինձ էլ են արգելել»,- ասել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Զատուլինի մուտքի մերժման պատճառն այն է, որ ռուս պատգամավորը բազմիցս հրապարակավ «մեղադրել է Հայաստանի իշխանություններին 44-օրյա պատերազմի ժամանակ պարտության մեջ» Լեռնային Ղարաբաղում։ Սիմոնյանի նկատմամբ կիրառված արգելքի պատճառները չեն նշվում։
Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 6-ին Կրասնոդարում՝ հայ ընտանիքում։
Հիշեցնենք, որ Սիմոնյանը, ինչպես և Զատուլինը, բազմիցս սադրիչ կերպով արտահայտվել է նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Ղազախստանի դեմ։