Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ախալցիխեի թիվ 5 հանրակրթական դպրոցի մոտ մեքենան վրաերթի է ենթարկել երեխային:
Ըստ ականատեսների՝ երեխան N2 հանրակրթական դպրոցի աշակերտ է:
«Ոտքը ցավացրել էր, բայց սթափ վիճակում էր, ասում են՝ մեքենան վրաերթի է ենթարկել, ինչպես լսել եմ՝ հինգերորդ դասարանցի է»,- մեզ ասաց վթարից մի քանի րոպե հետո դեպքի վայր ժամանած տեղի բնակիչներից մեկը:
Ականատեսներից մեկի խոսքով՝ երեխային կլինիկա տեղափոխելու կարիք չի եղել։ Խմբագիրները սպասում են շտապ բուժօգնության ծառայության արձագանքին:
Դեպքի վայրում են պարեկային ոստիկանությունը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը տարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածով: sknews.ge