Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը: Հաղորդում է Aliq Media-ն։
Նույն ժամանակահատվածում Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներից 25 հազար 779-ը չի լքել երկիրը: Ստացվում է, որ չորս անգամ ավելի շատ ՌԴ քաղաքացի է մնացել Վրաստանում, քան Ուկրաինայի:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, Վրաստանում է գտնվում 13 հազար 151 Բելառուսի քաղաքացի:
Գերատեսչությունը տեղեկատվություն է տրամադրել այս տարվա հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը Վրաստան մուտք գործած և հոկտեմբերի 3-ի դրությամբ երկրում գտնվող Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների թվի մասին: