Ո՞ր դեպքերում կարելի է ժամանակից շուտ ստանալ կուտակված կենսաթոշակը

Ո՞ր դեպքերում կարելի է ժամանակից շուտ ստանալ կուտակված կենսաթոշակը

Վրաստանում 2018 թվականից գործում է կուտակային կենսաթոշակային սխեման, ըստ որի գործատուն վճարում է հաշվեգրված աշխատավարձի 2%-ը, աշխատողը՝ 2%, իսկ պետությունը՝ 2%-ը։ Ինքնազբաղված անձանց մասնակցությունն այս համակարգին կամավոր է։ Հաճախ մարդիկ ասում են, որ ցանկանում են հաշվից գումար հանել մինչև կենսաթոշակային տարիքը: Մենք կենսաթոշակային գործակալությունից ճշտել ենք, թե որ դեպքերում անձը կարող է ժամկետից շուտ հանել կուտակված կենսաթոշակային խնայողությունները:

  • Այն անձինք, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու պահին եղել են 40 տարեկան, կարող են օգտագործել գումարը մինչև կենսաթոշակային տարիքը։ Օրենքում կա նաև երկու բացառություն, երբ ցանկացած տարիքում կարող են գումար կանխիկացնել, սա վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց՝ ովքեր ընդմիշտ լքում են Վրաստանը:

Այս դեպքում կենսաթոշակային գործակալությունը պահանջում է այլ երկրում մշտական ​​բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթ, կազմվում է դիմում, և անձը հնարավորություն ունի հանելու գումար: 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ 40 տարին չլրացած անձինք համարվում են պարտադիր հավաքագրված մինչև կենսաթոշակային տարիքը։ Մինչև 60 տարեկան կանայք և մինչև 65 տարեկան տղամարդիկ:

-Եթե մարդը նոր է լրացել 40 տարին, իրավունք ունի՞ դուրս գալ այս սխեմայից։

  • Նրանք, ովքեր 2018 թվականի օգոստոսի 6-ից հետո դարձել են 40 տարեկան, չեն կարող դուրս գալ կենսաթոշակային համակարգից։ Դրանք պարտադնեիր մեջ են։

-Ի՞նչ է կատարվում կենսաթոշակային խնայողությունների հետ՝ մարդու մահվան դեպքում։

  • Տվյալ դեպքում դիմումով դիմում է մեզ մահացածի ժառանգը, պահանջվում է ժառանգության վկայական, մահվան վկայական, ժառանգի ինքնությունը, հաշվի համարը, իսկ կուտակված գումարն ամբողջությամբ մուտքագրվում է դիմումից մեկ ամիս հետո:

Կուտակված կենսաթոշակը, բացառությամբ որոշ բացառիկ դեպքերի, հնարավոր է միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո։ Գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կենսաթոշակը կտրամադրվի ամսական կտրվածքով՝ կենսաթոշակի կուտակված գումարի ամսական չափը հաշվարկվելու է միջին կենսամակարդակի համաձայն։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հղումով: