
Իրանցի Ամու Հաջին, ով համարվում էր «աշխարհի ամենակեղտոտ մարդը», մահացել է 94 տարեկան հասակում Իրանի հարավային Ֆարս նահանգի Դեջգահ գյուղում, հայտնում է evronews-ը։
Նրան այդպես էին անվանում, քանի որ գրեթե 70 տարի չէր լողացել և կարծում էր, որ կեղտոտ մնալն է իրեն օգնում երկար ապրել։
2014 թվականին Tehran Times-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ հիմնականում սնվում է սատկած կենդանիներով և հատկապես խոզի միս է սիրում: Նա օրվա ընթացքում խմում էր շատ ջուր, կտրում էր մազերը՝ այրելով դրանք կրակի վրա և ծխում էր գյուղացիների կողմից իրեն նվիրած ծխախոտներ, ինչպես նաև ծխախոտ, որը լցված էր կենդանիների չորացած կղանքով:
Ուշագրավն այն է, որ գյուղացիները մի քանի ամիս առաջ համոզել են Հաջիին լողանալ:
Վերջապես ենթարկվելով ճնշմանը և լողանալով՝ Հաջին կարճ ժամանակ անց հիվանդացել և մահացել է 94 տարեկանում։