Ինդոնեզիայում կորած կնոջ մարմինը գտել են յոթ մետրանոց պիթոնի ստամոքսում

Ինդոնեզիայում կորած կնոջ մարմինը գտել են յոթ մետրանոց պիթոնի ստամոքսում

Ինդոնեզիայում յոթ մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ էր տվել 54-ամյա կնոջը, տեղեկացրել է Сoconuts.co պորտալը։

Բետարա օկրուգում կաուչուկ հավաքող կինն անհետ կորել էր 2022թ. հոկտեմբերի 23-ին։ Կնոջը փնտրում էին ոստիկաններն ու համագյուղացիները, բայց նրանք կարողացան գտնել միայն կնոջ ոտնամանները, բաճկոնն ու դանակը։

Որոնման աշխատանքների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են յոթ մետրանոց հսկայական պիթոն՝ փքված փորով։ Իրավապահները ճեղքել են օձի որովայնն ու այնտեղ հայտնաբերել մեռած կնոջ մարմինը։

«Զոհի մարմինը չէր քայքայվել, երբ մենք հայտնաբերեցինք այն օձի որովայնում։ Դա նշանակում է, որ պիթոնը բոլորովին վերջերս էր կուլ տվել նրան՝ ամբողջությամբ»,- ասել են տեղի ոստիկանությունում։