Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել՝ անձնական գաղտնիքները խախտելու մեղադրանքով

Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել՝  անձնական գաղտնիքները խախտելու մեղադրանքով

Հատուկ քննչական ծառայությունը ուրիշի անձնական կյանքի գաղտնիքները խախտելու փաստով բերման է ենթարկել հինգ անձի։

Քննության տվյալներով՝ մեղադրյալը պահել է տարբեր ժամանակներում իրենց հետ հարաբերությունների մեջ գտնվող անձանց ինտիմ բնույթի լուսանկարներ, տեսանյութեր և նամակագրություն։

Նրանք սոցիալական ցանցերում տեղադրում էին ինտիմ կադրեր և նամակագրություն, բջջային հեռախոսներով ուղարկում զոհերի հարազատներին ու ընկերներին, իսկ որոշ դեպքերում այս տեսանյութն ու ֆոտոնյութը օգտագործվել է որպես շանտաժի գործիք՝ տուժողների հետ հարաբերությունները շարունակելու համար։

Ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 159-րդ և 157-րդ հոդվածներով։