Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած նոր հրամանագրի համաձայն, ուսանողները, որոնց տրվել է էլեկտրոնային անձը հաստատող (բնակության) վկայական՝ «ուսանող» նշումով և անկոնտակտ շղթայում ուսանողի կարգավիճակի մասին տեղեկատվության պարունակությամբ, կազատվեն որոշակի փաստաթղթերի ստանդարտ վճարից` օգտվելով 10 և 5 տոկոս զեղչերից:
Վրաստանի Արդարադատության տան փոխանցմամբ, զեղչերը կգործեն ինչպես անձը հաստատող փաստաթուղթ վերցնելու, այնպես էլ կենսաչափական անձնագիր վերցնելու դեպքում։
«Ուսանողը նույնականացման քարտի համար պետք է վճարի ստանդարտ գնից 10 տոկոսով պակաս. օրինակ, եթե ուզում է ծառայությունը ստանալ 10 աշխատանքային օրում, ստանդարտ 60 լարիի փոխարեն վճարելու է 50 լարի, իսկ կենսաչափական անձնագիր ստանալու համար 150 լարիի փոխարեն կվճարի 142 լարի և 50 թեթրի՝ ստանդարտ վճարից 5 տոկոս պակաս»,- հայտնել են Արդարադատության տնից: aliq.ge
Այս տեղեկության հետ մեկտեղ, գործակալությունը նշել է փաստաթղթերի ստանդարտ արժեքները՝ սպասման ժամկետների հետ միասին, ըստ որի՝ էլեկտրոնային նույնականացման քարտի ընդունման դեպքում սահմանվում են ստանդարտ արժեքը և ժամկետները՝
Կենսաչափական անձնագիր ստանալու ժամկետը և վճարը որոշվում են հետևյալ կերպ.