Վլադիմիր Պուտին. Ռուսաստանն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համարանում է հնարավորինը

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համարանում է հնարավորինը

«Ռուսաստանն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար անում է հնարավորինը». -ասել է Ռուսաստանի նախագահ Պուտինը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունենում Հայաստանի նախաձեռնությամբ ։

«Մենք դեռ ամեն ինչ անում ենք Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Եվ Ադրբեջանը և Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը ոչ վաղ անցյալում մեկ պետության կազմի մեջ էին մտնում և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Մենք՝ բոլորս բավականին ծանր վիճակում ենք։ Սակայն մենք, իհարկե, չենք կարող մի կողմ կանգնել Ռուսաստանին մոտ գտնվող պետությունների տարաձայնություններից ու խնդիրներից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Ընդհանուր առմամբ, «մենք անվերապահորեն շահագրգռված ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղ և կայուն զարգացող տարածաշրջան», – ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով, Հենց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորմանը։ Ինչպես նշեց Պուտինը, մեկ անգամ չէ, որ այս մասին խոսել է Հայաստանի վարչապետի հետ և նրա գործընկերը լիովին համաձայն է դրա հետ։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում։