Նոյեմբերի 20-ին Հեշտիա գյուղում տեղի ունեցավ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանին նվիրված հուշ-երեկո: Վիկտոր Հովսեփյանը ծնվել է 1947թ. Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղում: Նա չափածո և արձակ ստեղծագործություննների 10 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են մի քանի լեզուներով` վրացերեն, ռուսերեն և գերմաներեն:
Վիկտոր Հովսեփյանի պոեզիային նվիրված երեկոյին ներկա էին մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության ոլորտի անձինք, լրագրողներ և մանկավարժներ: Միջոցառումը սկսվեց գյուղի աշակերտների կողմից հեղինակի բանսատեղծությունների ընթերցմամբ: Ներկաներից շատերը անձամբ ծանոթ էին բանաստեղծի և նրա ստեղծագործական գործունեության հետ:
Բանաստեղծի որդին` Սահակ Հովսեփյանը, ով ապրում է Գերմանիայում, հանդիսանում է Դուբլինի համալսարանի նեյրովիրաբուժության և կենսաբանության հետազոտությունների պրոֆեսոր, Մյունխենի համալսարանի ավագ աշխատակից, նույնպես ներկա էր հուշ-երեկոյին:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Բորիս Ղարսլյան