Բուժքրոջ կեղծ վկայական՝ 3000 լարիի դիմաց

Բուժքրոջ կեղծ վկայական՝ 3000 լարիի դիմաց

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է բուժքրոջ կեղծ վկայական տալու փաստ։ Ձերբակալվել է մեկ անձ։ Գրում է Ալիք Մեդիան:

Գործակալության տվյալներով՝ 3000 լարիի դիմաց քաղաքացուն Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գործող մասնավոր կրթական կազմակերպության կողմից տրվել է բուժքույրերի վերապատրաստման 3-ամյա դասընթացն ավարտելու կեղծ վկայական։

Կազմակերպության տնօրենը քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Նա մեղադրվում է առևտրային կաշառք ստանալու և կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման մեջ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով։