Վրաստանը պետք է դադարի քննադատել Ռուսաստանին և նոր խնդիրներ չստեղծի նրա հետ հարաբերություններում, «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է վրացական խորհրդարանի նոր խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին։
«Մենք չպետք է նոր խնդիրներ ստեղծենք, դրանք առանց այն էլ շատ են»,- ասել է նա։Վրաստանի նոր խորհրդարանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն ութ տարվա մեջ առաջին անգամ ընդդիմություն է դարձել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին կայացած ընտրությունների ընթացքում հաղթել էր «Վրացական երազանք» կոալիցիան։Ուսուպաշվիլին հայտարարել է, որ իշխող նոր կոալիցիան դեռևս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու «ճանապարհային քարտեզ» չունի, սակայն պատկերացնում է, թե ինչպես անել դա։«Դա երկար ճանապարհ է, ոչինչ միանգամից չի լինում»,-ասել է խոսնակը։Ուսուպաշվիլին նաև նշել է, որ Վրաստանն առաջվա պես պետք է ձգտի ՆԱՏՕ-ին և Եվրոպական Միությանը անդամակցելուն, սակայն «դա չպետք է անել այնպես, կարծես մենք հաղթել ենք Ռուսաստանին, այլ այնպես, որ Ռուսաստանն ու ռուսները հասկանան, որ դա իրենց համար կորուստ չէ, այլ տրամաբանական պատմական զարգացում»։Վրաց-ռուսական եռօրյա պատերազմն սկսվել էր 2008թ.-ի օգոստոսի 8-ին, իսկ օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչել էր Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Ի պատասխան՝ Թբիլիսին դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Թերթ.am