Սոչիում պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթ, ընդունել, որ ռուս խաղաղապահների ժամկետը ԼՂ-ում երկարեցվի 10-20 տարով. Փաշինյան

Սոչիում պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթ, ընդունել, որ ռուս խաղաղապահների ժամկետը ԼՂ-ում երկարեցվի 10-20 տարով. Փաշինյան

Հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե ԼՂ հարցով կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար ու կա արևմտյան առաջարկ, որը բացասական է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այն, որ կա ռուսական ու արևմյան ընկալում՝ ճիշտ է, իսկ Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնվել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին։ Այդ պայմանավորվածությունների ակյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանը ԼՂ-ի եւ Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Սա շատ կարևոր նրբություն է, ու մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ», – ասել է ՀՀ վարչապետը:

News.am