10 -ամյա երեխայի նկատմամբ սպառնալիքի համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

10 -ամյա երեխայի նկատմամբ սպառնալիքի համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել 10-ամյա երեխայի նկատմամբ հարկադրանքի եւ սպառնալիքի համար։

Գերատեսության տվյալներով՝ ՆԳՆ-ի անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում մեղադրյալը բնակարանում միայնակ գտնվող անչափահասին ստիպել է բացել դուռը՝ ձեռքով ու ոտքով հարվածելով դռանը։ Իսկ այն բանից հետո, երբ անչափահասին չի կարողացել համոզել, սպառնացել է կոտրել դուռը։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հոկտեմբերի 26-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով (հարկադրանք, որը կատարվել է նախնական գիտությամբ անչափահասի նկատմամբ) և 151-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» ենթակետով (գույքը ոչնչացնելու սպառնալիք, անչափահասի նկատմամբ նախնական իմացությամբ), որը որպես պատժի ձև և միջոց նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք սահմանելու միջնորդությամբ։ tv9news.ge