Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 29-ին և 30-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առավելապես առանց տեղումների և արևային եղանակ։ Օդերեւութաբանները գիշերը ջերմաստիճանի անկում են կանխատեսում։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կգրանցվի +15, +17, գիշերը՝ 0, +1 աստիճան տաքություն։
Բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +10 +15 աստիճան, իսկ գիշերը՝ -1, -3 աստիճան տաքություն։
Հոկտեմբերի 30-ին մարզում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդերևութաբանները գիշերը ջերմաստիճանի անկում են կանխատեսում։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +16, +18, գիշերը կնվազի մինչև -1, -2 աստիճան:
Առանց անձրևի եղանակը կպահպանվի նույնիսկ բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում, ցերեկը կդիտվի +10, +15 աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև -4, -5 աստիճան։
Հոկտեմբերի 31-ին կպահպանվի առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 1-ից սպասվում են եղանակային փոփոխություններ։