«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը

  «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 11-ին Երևան քաղաքում։ Մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։

«Երգն ու պարն իմ օրվա անբաժան մասն են, իսկ մեծ բեմում երգելը` իմ երազանքը»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում։

«Իմ պրոդյուսերը Գրիգոր Կոկչյանն է, իսկ պարուսույցը Հովհաննես Սարգսյանը։ Նրանք են ինձ խորհուրդ տվել, որ մասնակցեմ մրցույթին։ Մրցակցությունը թեժ էր, բայց ես կարողացա գրավել ժյուրիին ու 30 մասնակիցներից ընտրեցին հենց ինձ»,-ասել է նա։

Наре на пресс-конференции, посвященной организации конкурса Детское Евровидение 2022 (28 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի մասնակից Նարե Ղազարյանը

Հայտնել էինք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար Հայաստան են գալու16 երկրների պատվիրակություններ, որոնց համար տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվելու։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավել էր առաջին տեղը։

Armeniasputnik.am