Թուրքիայում սկսվել է ազգային էլեկտրամոբիլների սերիական արտադրությունը, որոնք թողարկվելու են TOGG ապրանքանիշի ներքո։ Առաջին մեքենայի՝ հավաքման գծից դուրս գալու արարողությանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
TOGG ընկերությունը 6 գույներով 5 մոդել կթողարկի, որոնք խորհրդանշում են Թուրքիայի տարբեր շրջանները։ Արտադրական տարածքը երկրի արևմուտքում գտնվող Բուրսա նահանգում է։
Առաջին TOGG էլեկտրական մեքենան ներկայացվել է 2019 թվականին։
Ներքին շուկայում էլեկտրական մեքենաների վաճառքը կմեկնարկի 2023 թվականի մարտին։ Նախատեսվում է, որ մեկուկես տարվա ընթացքում մեքենաները կվաճառվեն միայն Թուրքիայում: Սակայն հետագայում ընկերությունը հույս ունի վաճառել արտերկրում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում։