
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սկսել է գործել ևս մեկ նոր ավիաընկերություն։
Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կայքի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ազգային Fly Arna ավիաընկերությունն այսօր իրականացրել է Երևան-Թբիլիսի երթուղու առաջին չվերթը 167 ուղևորով, իսկ Թբիլիսիից Երևան է մեկնել 110 մարդ։
Ավիաընկերությունը Թբիլիսի-Երևան չվերթեր կիրականացնի շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։