Վրաստանում գայլը հարձակվել է 77-ամյա կնոջ վրա

Վրաստանում գայլը հարձակվել է 77-ամյա կնոջ վրա

Ռուսթավիում (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) 77-ամյա կնոջը գայլը կծել է, դա տեղի է ունեցել երեկ երեկոյան եկեղեցուն կից գերեզմանատանը։

Ինչպես հայտնում է Info Rustavi-ն, դեպքի վայր է կանչվել ոստիկանություն և շտապօգնություն։ Տուժածը տեղափոխվել է Ռուսթավի կենտրոնական հիվանդանոց, այսօր նա դուրս է գրվել կայուն վիճակով։ Տուժածը նաեւ պատվաստվել է կատաղության դեմ։

Ինչ վերաբերում է ագրեսիվ գայլին, ոստիկանները նրան վերացրել են հրազենի գործադրմամբ։