
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։ aliq.ge