Հայաստանի ղեկավարությունը քաղաքական կամք ունի լուծելու ղարաբաղյան խնդիրը: Սա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն է, որը նա արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, և պետք է ինչ-որ կերպ վերջ տալ դրան։ Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դա անելու։ Մենք սատարում ենք սրան։ Պետք է գտնել վճռորոշ պահեր, որոնք մեզ թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։
Իր հերթին, Հայաստանի վարչապետն ասել է, որ Երևանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական բանակի դուրսբերման հարցում։
«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Մենք չկիսեցինք այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք ընդունել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի մեկնաբանությունը, սակայն, չնայած դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի ուղղությամբ և օկուպացրեց մեր նոր տարածքները։ Ուստի Հայաստանի համար այժմ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը 2021 թվականի մայիսի 11-ի դիրքեր մեր տարածքից ադրբեջանական զորքերի վերադարձի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը։
Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Օրվա վերջում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում։
Հանդիպման նախաձեռնությունը Կրեմլինն է։1tv.ge