Վրաստանի նախագահը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը

Վրաստանի նախագահը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրի վարչապետի պաշտոնում ներկայացված Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը։

Հայտարարությունում ասվում է, որ համաձայն Վրաստանի սահմանադրության 80-րդ հոդվածի երկրորդ կետի՝ երկրի վարչապետի պաշտոնում ներկայացվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, ով առաջադրվել է ընտրական սուբյեկտի՝ «Վրացական երազանք» քաղաքական միավորման կողմից, որը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է լավագույն արդյունքը։

Նոր խորհրդարանում տեղերի սահմանադրական մեծամասնությունը (150 տեղերից 115-ը) ունի «Վրացական երազանքը»։ Կվիրիկաշվիլին այդ պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի դեկտեմբերի 29-ից։

Հաջորդ շաբաթվա սկզբին Քութայիսիում կկայանա խորհրդարանի նիստ, որի ժամանակ կդիտարկվի Վրաստանի նոր վարչապետի հաստատման հարցը։



Opinion, pooling and voting