Վիրաբույժ Ռոստոմ Շվելիձեն մահացել է Վրաստանի հիվանդանոցներից մեկում հիվանդին բարդ վիրահատություն կատարելիս։
Facebook-ի օգտատերերը տեղեկություն են տարածում դեպքի մասին։
Շվելիձեն փորձել է փրկել Զեստաֆոնի մունիցիպալիտետի Ցիպլավակե գյուղի բնակիչ երիտասարդի կյանքը՝ նա վիրավորվել է որսորդական հրացանից՝ հարեւանի հետ վիճաբանության ժամանակ։ Վիրահատությունը շարունակվել է ութ ժամ։
«Վիրահատության ժամանակ բժիշկը վատ է զգացել, բայց չի դադարել պայքարը երիտասարդի կյանքի համար։ Պարոն Ռոստոմ Շվելիձեն մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ասվում է «Բժշկության մասին» համայնքի սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Գործընկերներն իրենց ցավակցությունն են հայտնում Շվելիձեի ընտանիքին և ընկերներին։
«Մենք միշտ կհիշենք, որ դուք ընտրել եք երդման նվիրվածությանը ձեր կյանքի գնով»,- ասվում է հրապարակման մեջ։
Շվելիձեի ֆեյսբուքյան անձնական էջի տեղեկություններով՝ նա աշխատել է Զեստափոնի «Ֆերոմեդ» կլինիկայում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վիրավոր հիվանդին նույնպես չի հաջողվել փրկել։