Վրաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Սոցիալական աջակցության» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթը հաշվարկել ինդեքսավորման մեթոդով։
Օրինագծի համաձայն, ներդրվելու է սոցիալական փաթեթի ինդեքսավորման նույն սկզբունքը, որը գործում է թոշակառուների համար 2021 թվականից։
Կառավարության պնդմամբ, օրինագիծն ընդունվելու դեպքում կբարելավվի հաշմանդամություն ունեցողների սոցիալական վիճակը, քանի որ երաշխավորված կլինի նրանց համար նախատեսված սոցիալական փաթեթի չափի տարեկան ավելացումը։
Մասնավորապես, ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթը կավելանա 65 լարիով, իսկ մյուս կատեգորիայի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթի չափը կավելանա 35 լարիով։
Կառավարության տվյալներով, սոցփաթեթի չափի ավելացումը կվերաբերի մոտավորապես 132 հազար մարդու, որոնց սոցիալական փաթեթի գումարը տատանվում է 100 լարիից մինչև 419 լարիի սահմաններում: aliq.ge