Առաջնային խնդիրը հացի գնի բարձրացումը կանխելն է. նախարար

Առաջնային խնդիրը հացի գնի բարձրացումը կանխելն է. նախարար

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, այսօր առաջնային խնդիր է հացի գնի էական բարձրացում թույլ չտալը։

Նախարարը նշել է, որ հոկտեմբերին ավելի քան 25 հազար տոննա ցորեն է ներմուծվել, և ալրաղաց գործարանները վերսկսել են իրենց աշխատանքը։

«Մենք նկատում ենք, որ համաշխարհային շուկայում ցորենի գինը տատանվում է, գարնանից ամառ ընկած ժամանակահատվածում աճի դինամիկա է գրանցվել։ Ամեն ինչ արել ենք հացի գինը պահպանելու համար, արդյունքում հացի որոշ տեսակների գինը նվազեց 10 թեթրիով։ Հիմա ականատես ենք նոր իրողության։ Հուսանք՝ հնարավոր կլինի ցորեն ներմուծել Ուկրաինայից։ Մենք վերահսկում ենք գործընթացը և եթե ոլորտին օգնելու համար կառավարության միջամտության անհրաժեշտություն լինի, դա կանենք»,- ասել է Շամուգիան։

Շամուգիայի խոսքով, նախարարությունը հետևում իրադարձությունների զարգացմանը, հաշվարկում է, թե որքան ցորեն հնարավոր կլինի ներմուծել, հետևաբար, ոլորտի ներկայացուցիչների հետ միասին կկայացնի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի քաղաքացիների համար:aliq.ge