Նինոծմինդայի մունիցիպալիտետի գլխավոր ճանապարհների մոտ գտնվող անտառային գոտիների տարբեր վայրերում կառուցվել են հանգստի գոտիներ։
Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 140 հազար լարի։ Մրցույթը շահել է Oval շինարարական ընկերությունը 131 600 լարիի դիմաց։
Ինչպես մեկնաբանեցին քաղաքապետարանից, աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Չորս հանգստի գոտիներում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, մնացած աշխատանքները կավարտվեն մի քանի օրից։ Կտեղադրվեն նաև աղբամաններ։ Նախատեսվում է կենտրոնական մայրուղու վրա տեղադրել ճանապարհային նշաններ, որպեսզի անցորդները կարողանան հստակ տեսնել, թե որտեղ է գտնվում հանգստի գոտին։ Դա արվում է, որպեսզի շրջանով անցնող զբոսաշրջիկները հանգստանալու հնարավորություն ունենան։ Տեղի բնակիչները նույնպես կարող են օգտվել այս ամառանոցներից:
«Մենք տաղավարներ ենք կառուցում, որպեսզի այն մարդիկ, ովքեր գալիս են ընտանիքներով հանգստանալու, կամ այս ճանապարհով շրջում են, նորմալ պայմաններ ունենան։ Այս ամենն արվում է զբոսաշրջության զարգացման համար»։
Նախագծի համաձայն՝ ամառանոցներ են կառուցվել Գորելովկա, Սպասովկա, Սաղամո, Փոկա գյուղերի անտառներում և անտառում, որը գտնվում է Նինոծմինդա քաղաքի մոտ։
Նշենք, որ աշխատանքն անավարտ է մնացել միայն անտառում, որը գտնվում է Նինոծմինդա քաղաքի մոտ։
Հավելենք նաև, որ նորակառույց ամառանոցում, որը գտնվում է Գորելովկա գյուղի տարածքում, բնակիչներն արդեն հասցրել են տոնել։ Սակայն աղբը չի տարվել։
Քաղաքապետարանը հույս ունի հանգստացողների քաղաքացիական գիտակցության վրա, և որ մարդիկ իրենց հետևից կմաքրեն և չեն փչացնի ամառանոցները։
Սպասովկա գյուղի հանգստյան գոտի
Գորելովկա գյուղի հանգստյան գոտի