Եվրոպական 41 երկրների շարքում Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Էստոնիան և Իռլանդիան։
Ըստ հեղինակների՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրները շատ ավելի լավ են պաշտպանված կեղծ տեղեկություններից, քան Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի երկրները։
Առավելագույն 100 միավորից Վրաստանն ունի ընդամենը 20 միավոր եւ այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։
Կովկասի մյուս երկրներն ընդգրկված չեն ցանկում։ Ռուսաստանը նույնպես ցուցակում չկա։
Վրաստանի հարեւան երկրներից հետազոտության մեջ ընդգրկվել է միայն Թուրքիան, որը Վրաստանից առաջ է 11 միավորով եւ 5 տեղով (36-րդ տեղ)։
Վրաստանը հետ է մնում Հյուսիսային Մակեդոնիայից, Կոսովոյից, Բոսնիա և Հերցեգովինայից և Ալբանիայից։
Ուկրաինան 39 միավորով 29-րդ տեղում է։
Հեղինակները առաջին անգամն են մեդիագրագիտության վարկանիշում ներառել Վրաստանը։