Վրաստանում կացության վկայականը (վրաց. բինադրոբիս մոծմոբա) կարելի է ստանալ միայն վճարովի։
Բինադոբան նույնականացման համարով քարտ է օտարերկրացիների համար, ովքեր կացության թույլտվություն են ստացել:
Պիրադոբայի (նույնականացման քարտ Վրաստանի քաղաքացիների համար) տրամադրումը միշտ էլ վճարովի է եղել, իսկ կացության թույլտվություն ունեցող անձանց համար բինադրոբան անվճար էր։ Հիմա այս առումով դրանք հավասարվել են։
Նոյեմբերի 1-ից Արդարադատության տան կայքում տեղեկություն է հրապարակվել, որ բինադրոբայի տրամադրումը դառնում է վճարովի, և ստացման համար վճար է սահմանվել՝ կախված ժամկետներից։
Նախկինում բինադրոբան կարելի էր ստանալ միայն 10 օր հետո, այս ընթացակարգն արագացնելու պաշտոնական եղանակներ չկային (արագացումը հնարավոր էր բացառման դեպքերում՝ այն էլ Արդարադատության տան աշխատակիցների հայեցողությամբ):
Այսուհետ այն հնարավոր է դարձել ստանալ արագացված կարգով՝ 10 օրվա ընթացքում (60 լարի), 5 օրվա ընթացքում՝ (80 լարի), 3 օրվա ընթացքում (100 լարի), 2 օրվա ընթացքում (120 լարի), հայտադիմումի օրը (150 լարի)։