Կոբախիձեն զգուշացրել է Զուրաբիշվիլիին. Նույնիսկ չմտածել Նիկա Գվարամիային ներում շնորհելու մասին

Կոբախիձեն զգուշացրել է Զուրաբիշվիլիին. Նույնիսկ չմտածել Նիկա Գվարամիային ներում շնորհելու մասին

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու անթույլատրելիության մասին։

Չորեքշաբթի օրը Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Գվարամիային. նա դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ նախկինում ղեկավարած «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը վնաս պատճառելու մեղադրանքով։

Տեղի իրավապաշտպանները և մի շարք միջազգային կազմակերպություններ դատավճիռը համարում են քաղաքական և պահանջում են ընտրովի արդարադատություն Վրաստանում։

Ընդդիմության որոշ առաջնորդներ նախագահին կոչ են արել պատասխանատվություն ստանձնել և ստորագրել ներումը:

«Եթե Զուրաբիշվիլին ներում շնորհի Նիկա Գվարամիային, դա վիրավորանք կլինի նախագահական ինստիտուտի համար՝ ուղղակիորեն Վրաստանի նախագահի կողմից», – ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ժամանակին հենց Գվարամիան էր, որ խոսում էր Սալոմե Զուրաբիշվիլիի մասին՝ վիրավորելով նրան որպես նախագահ։