Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում անցկացվեց թրենինգ “Բռնությանն այլընտրանքներ” միջազգային կազմակերպության ծրագրով:
Թրենինգին մասնակցում էին մանկապարտեզի աշխատակիցները և Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդության ներկայացուցիչներ: Թրենինգն անցավ կոնֆլիկտային իրավիճակների շուրջ հոգեբանական վարժությունների և դերային խաղերի կատարմամբ` ցույց տալով, թե ինչպիսի լուծումներ կարելի է գտնել կյանքի դժվար պահերին:
“Բռնությանն այլընտրանքներ” միջազգային կազմակերպությունը նմանատիպ թրենինգներ անցկացնում է ամբողջ Վրաստանի և Կովկասի
մակարդակով տարբեր թիրախային խմբերի համար:
Այս թրենինգների նպատակն է նվազեցնել ագրեսիան մարդկանց մոտ, նրանց դարձնել համբերատար և հանդուրժող:
Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում թրենինգն անցկացնում էին մի խումբ կամավորներ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Մի տարուց ավելի է, ինչ այս կազմակերպությունը օգնում է Երևան քաղաքում ստեղծել “Բռնությանն այլընտրանքներ” կազմակերպության դուստր կազմակերպություն:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք “Բռնությանն այլընտրանքներ” կազմակերպության ծրագրերի համակարգող Մայա Գոնջիլաշվիլիի հետ.
Անաիտ Զալալյան