2022 թվականին Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ընտանեկան բռնության 121 դեպք

2022 թվականին Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ընտանեկան բռնության 121 դեպք

2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Սամցխե-Ջավախքում ընտանեկան բռնության 121 դեպք է հայտնաբերվել։ Վրաստանում օրեցօր ավելանում են ընտանեկան բռնության և ֆեմիցիդների թիվը։

Ընտանեկան բռնությունը ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնությունն է և ընտանիքի մեկ անդամին ինչ-որ բանի պարտադրելը:

Ֆեմիցիդը կանանց նկատմամբ բռնության վերջնական ձևն է: Այս տերմինը վերաբերում է կանանց և աղջիկների սպանությանը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բազմաթիվ թրեյնինգներ և տեղեկատվական հանդիպումներ են անցկացվում իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով, որտեղ մասնակիցները տեղեկացվում են օրենքների, իրենց իրավունքների, ընտանեկան բռնության ձևերի և դրանց վերացման մասին: Սակայն նրանցից շատերը դեռ չգիտեն, թե ինչ անել ընտանեկան բռնության դեպքում։ Մենք հարցում ենք անցկացրել Նինոծմինդայի բնակիչների շրջանում, որտեղ փորձել ենք պարզել, թե արդյոք նրանք գիտեն, թե ում հետ կապվել բռնության դեպքում։

Radio NOR · რას ფიქრობს ნინოწმინდის მოსახლეობა ოჯახური ძალადობის შესახებ?

Սամցխե-Ջավախքի Ախալքալաք քաղաքում գործում է Հանրային պաշտպանի տարածաշրջանային մասնաճյուղը, որտեղ մարդկանց օգնություն կտրամադրվի ցանկացած խտրականության, բռնության և իրավունքների ոտնահարման դեպքում։ Գրասենյակի ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպումներ են անցկացնում տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, որտեղ նրանց տեղեկություններ են տրամադրում իրավունքների, թեժ գծերի մասին և, անհրաժեշտության դեպքում, տրամադրում են իրավական օգնություն:

2012 թվականի հունիսի 12-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ընտանեկան հանցագործությունների և ընտանեկան բռնության համար։