
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 4-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ առատ։
Նրանց տվյալներով՝ բարձր լեռնային շրջաններում սպասվում է ձյուն։
«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի (հատկապես Գուրիա-Աջարիայի տարածաշրջան) ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների»,- տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։