
Ամեն տարի այս սեզոնին գայլերը սարերից իջնում են բնակավայրեր՝ սնունդ հայթայթելու համար։ Խորը աշնանը և ձմռան գալուստի հետ քոչվորները սարերից իրենց ոչխարներին տեղափոխում են ֆերմաներ և համեմատաբար տաք վայրեր, այս դեպքում գայլերին ոչինչ չի մնում անել քան թափանցել գյուղեր և հոշոտել շներին։ Տեսարանները առանձնակի դաժան են։
Զգուշացեք՝ գայլերը իրենց որսը մեկնարկել են
Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում գայլերը հարձակվել են բնակիչներից մեկի կապած շան վրա և կիսով չափ կերել են նրան։ Լուսանկարը NOR ռադիոկայանին տրամադրեց բնակիչներից մեկը, ով նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր գիշեր։
Ի՞նչ անել որպեսզի շները չդառնան գայլերի զոհ
Խորը աշնանը և ձմռանը Նինոծմինդայի շրջանում գրեթե չի լինի մի գյուղ որտեղ գայլեր չհայտնվեն և վնաս չտան շներին։ Նրանց զոհ են դառնում մեծ թվով շներ։
Նշենք նաև որ գայլերի որսը արգելված է։