Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Ռուբեն Կառլենի Վարդանյանին Պետական նախարար նշանակվելու մասին: Մյուս հրամանագրով՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանը ազատվել է պետական նախարարի պաշտոնից:
Արցախի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Ա․ Հարությունյանը մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար
2) արդարադատության նախարար
3) արտաքին գործերի նախարար
4) գյուղատնտեսության նախարար
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
8) քաղաքաշինության նախարար
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝
Գրում է hetq.am-ը։