Կեդայում տեղի ունեցած վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել Դոլողանի գյուղի մոտ՝ կենտրոնական մայրուղու վրա։
Տուժածները տեղափոխվել են Բաթումիի և Կեդայի կլինիկաներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ վիրավորների թվում կան նաև մանկահասակ երեխաներ։
Տեղում մոբիլիզացվել է փրկարար ծառայությունը, շտապօգնության խումբը և իրավապահները։